Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է Anadolu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

Հյուսեին Դիրիոզին, որը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականից, կփոխարինի Թուրքիայի ԱԳ նախարարության հյուպատոսական ծառայության ղեկավար Մեհմեթ Սամսարը: Hurriyet թերթի տվյալներով՝ Սամսարն ավելի վաղ որպես Թուրքիայի դեսպան աշխատել է նաեւ Ուկրաինայում: Բացի այդ, երկրի նոր դեսպաններ են նշանակվել Իսպանիայում, Բրազիլիայում, Ավստրիայում, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդին եւ ԵՄ-ին առընթեր մշտական ներայացուցիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: