Ինչպես արդեն տեցեկացրել ենք՝ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

«Մարդկային վնասներ չկան: Նյութական վնասներ են եղել, որոնց մասին տեղեկությունները ճշտվում են: Համեմատած նախորդ օրերի, այս անգամ համեմատաբար ավելի քիչ են եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է, երեխաները դպրոց են գնացել, գյուղացիներն էլ՝ իրենց գործերին»,- ասաց Մելիքյանը:


Հիշեցնենք
, որ երեկ գիշեր 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքից վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը:Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանը կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Սեպտեմբերի 15-ին էլ Ադրբեջանը հրաձգային զենքերով կրակ է բացել Արենի գյուղի ուղղությամբ:

«Վիճակը լավ է, վտանգ չկա, փոքր-ինչ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ապաքինվի»,- մեզ հետ զրույցում նշեց Ֆելիքս Մելիքյանը:

Սոնա Հարությունյան