Երևան քաղաքի 10 ընտրատարածքների 745 ընտրական տեղամասերում մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Երևանի կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն են ներկայացրել 12 քաղական ուժ, որոնցից մեկը՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, ինքնաբացարկ է հայտնել. օրեր առաջ մահացել էր կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանի մայրը:

Երևանի ավագանու ընտություններին պայքարում են իշխանական «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Ժառանգություն» (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Երկիր Ծիրանի» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան). ՀՅԴ (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Լույս» դաշինք (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինք (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), «Հայք» (քաղաքապետի թեկնածու ԳևորգՀովսեփյան), ՕԵԿ (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), «Ռեֆորմիստներ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինք (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին չընտրեց քաղաքապետ և ՏԻՄ օրենքի համապատասխան՝ լուծարվեց ավագանին և նշանակվեց նոր ընտրություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո տեղի են ունենում առաջին խոշոր ընտրությունները: