614 մահացած անձնանց տվյալներ են հավաքագրվել, որոնք հասու չեն եղել իրավասու պետական մարմիններին և մահը սահմանված կարգով գրացված չի եղել։ Այս մասին այսօր, Երեւանի քաղաքապետի ընտրություններին նվիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ անձնագրային և վիզաների վերչության պետ Մնացական Բիչախչյանը։
«Մահացած մարդկանց անունները հանվել են ընտրացուցակներից։ Օրենքով սահմանված ժամկետում տրվել է հնարվորություն՝ ցուցակներում եղած անճշտությունները հայտնաբերելու և ոստիկանություն դիմելու»,-նշեց Բիչախչյանը։
Նա նշեց, որ ոստիկանության պետի հրամանով՝ սահմանված կարգով ոստիկանության ծառայողների կողմից այցելություններ են կատարվել բնակարաններ՝ ցուցակների ճշգրտման, հնարավոր անճշտությունները հայտնաբերելու նպատակով, ինչպես նաև ոստիկանապետի Անձնագրային և վիզաների վարչությունում բացվել է թեժ գիծ։
«Ծառայությունը սպասարկելու միջոցով ստացվել է 86 զանգ։ Զանգերից 6-ով հաղորդվել է մահվան վերաբերյալ տեղեկությունը, որը ստուգվել և հաստատվել և հանվել ցուցակից։ Մեկը տեխնիկական սխալ է եղել՝ անձի հաշվառման հասցեի՝ շտկվել է։ Մնացած զանգերը եղել են տեղեկատվական բնույթի»,-տեղեկացրեց վարչության պետը՝ հավելելով, որ ստացվել են հարյուրավոր դիմումներ՝ հասցեի փոփոխության մասին։
Բիչախչյանը նշեց նաև, որ թվով 15 անհատական տվյալների համընկնումով 30 ընտրողներ են հայտնաբերվել, որոնք տարբեր անձինք են։
«Ընտրողների վերջնական ցուցակի ընդհանուր թիվը կազմել 848 343, որից 7741-ը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք են»,- ավելացրեց Բիչախչյանը։