«Ռազմական, զինվորական առաքելություն չի լինելու, այլ հայկական դրոշի տակ զուտ հումանիտար առաքելություն է լինելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 26-ին ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
Մանրամասնելով՝ նա նշեց․
«Սակրավորներ, բժիշկներ են ուղարկվելու․ որոնք Սիրիայի հայաշատ, հայաբնակ վայրերում հումանիտար առաքելություն են իրականացնելու՝ ականազերծման և բժշկական օգնության տրամադրման։ Մենք նաև ունենալու ենք որոշակի անձինք, որոնք ապահովելու են այդ հումանիտար առաքելությանը մասնակցող մարդկանց անվտանգությունը»,-ասաց Բալայանը՝ հավելելով, որ ռազմական օգնության ներգրավման մասին խոսք չի գնում։
ԱԳՆ խոսնակը նշեց, որ առաքելությունն իրականացվելու է միջազգային իրավունքի տառին և օրենքին համապատասխան և Սիրիաի կառավարության հրավերի հիման վրա։