Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղու Արագածոտն գյուղի հատվածը: Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը։ Նրանք նաև կանգնեցրել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը։

Բողոքի ակցիայի պատճառը Հյուսիս-հարավ միջպետական մայրուղու կառուցման նախագծով անցումներ, գետնանցումներ տրամադրված չլինելն է, և գյուղացիները ստիպված մի քանի կիլոմետր են շրջանցում, որ հասնեն գյուղ։

 

Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն գյուղացիները հանդարտվել են և բացել ճանապարհը։ 

«Արդեն նորմալ վիճակ է։ Գյուղացիները վերադարձել են համայնք։ Երկուշաբթի մարզպետարանում քննարկելու են այդ հարցը»,- ասաց գյուղապետը։