Այսօր կառավարության նիստում ընդունվեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ փոխադարձ համաձայնությամբ անձինք կարող ենք դատական կարգով ամուսնալուծվել միայն այն դեպքում, եթե ամուսնալուծության հետ մեկտեղ ներակայացնում են նաև պահանջներ երեխայի խնամքի, ալիմենտի, կամ համատեղ գույքի բաժանման վերաբերյալ։

Զեկուցող՝ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենսգիրքը հնարավորություն է տալիս ամուսնալուծվել փոխադարձ համաձայնությամբ նաև դատարանում, դատավորը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ամունալուծել, իսկ այդպես դատարանը ծանրաբեռնված է աշխատում։ Օրենքի նախագիծն ընդունելով՝ դատարանն ազատվում է տարեկան միջինը 400 գործից։

 

«Վիճակագրության առումով՝ 2015-17թթ․ դատարանում ամուսնալուծությունների թիվը կազմել է 1430, որոնցից փոխադարձ համաձայնությամբ եղել է 400-ը։ Ամեն տարի՝ մոտ 400 ամուսնալուծություն։ Դատարանը պետք է հանձն առնի գործի քննությունը միայն վերոնշյալ դեպքերում։ Մնացած դեպքերում կազմակերպեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում»,-ասաց Հովհաննիսյանը։