Այսօր ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց Սևանա լճի հիմնախնդիրները թեմայով քննարկման ժամանակ: Մասնավորապես, ներկաներին դուր չեկան ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի մոտեցումները:

Խոսրով Հարությունյանը փորձեց բացատրել, որ իր հարցադրման մեջ ընդամենը եղել է մտահոգություն:

 

Բնապահպան Սիլվա Ադամյանին վրդովվեցրեց Հարությունյանի պատասխանը, ապա նշեց, թե եթե այդքան մտահոգված էր` ո՞ւր էր այսքան տարի. «Ո՞ւր էիք, երբ հասարակական կազմակերպությունները պահանջում էին դադարեցնել այդ կարգի ջրառը: Բայց դուք, ձեր մտահոգություններով հանդերձ, անընդհատ քվեարկում էիք կողմ: Հիմա եկել` մտահոգության մասին եք խոսո՞ւմ: Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում»,- : 

Իրավիճակն այնքան լարվեց, որ Խոսրով Հարությունյանը լքեց քննարկման սենյակը: