Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Ազատության (Վադաբուզե) հրապարակի լույսերը սեպտեմբերի 29-ի առավոտից մինչև կեսգիշեր կվառվեն Հայաստանի դրոշի գույներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է էստոնական tallinn.ee կայքը:
Նշվում է, որ այդպիսով Էստոնիայի մայրաքաղաքում կնշեն Հայաստանի մայրաքաղաք
Երևանի 2800-ամյակը: