«Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալում Սանսա Ստարկի դերը մարմնավորող դերասանուհի Սոֆի Թըրները պատմել է սերիալի վերջաբանի մասին,– գրում է Express պարբերականը։

Դերասանուհու խոսքով՝ վերջաբանը կարող է դուր գալ ֆանտաստիկ ժանրի բազմաթիվ երկրպագուների, չնայած որ կարծում է նաև, որ շատերը հնարավոր է հիասթափվեն:

 

«Շատերը կարտասվեն: Պարզ չէ՝ կբավարարի՞ արդյոք վերջաբանը երկրպագուներին: Կարծում եմ, որ նրանցից շատերը կհիասթափվեն, բայց մի մասն էլ գոհ կմնա: Ինձ հետաքրքիր է տեսնել մարդկանց արձագանքը»,-ասել է Թըրները: