Ինչպես տեղեկացնում է lenta.ru կայքը, այսօր, 79 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ռոման Կարցևը (իրական ազգանունը՝ Կարց):
Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Կարցևը ՌԴ վաստակավոր արտիստ էր:
Դերասանը բացի թատրոնում դերեր խաղալուց, նաև խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում, օրինակ՝ «Շան սիրտը», «Վարպետը և Մարգարիտան», «Աստծո ժպիտը կամ զուտ օդեսայական պատմություն» և այլն: