«Մենք չենք կարող սկսել այս պահին աշխատանքը, հարգելի՛ պատգամավորներ: «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» 51-րդ հոդվածի 4-րդ մասին համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորի գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Բաբլոյանն առաջարկեց մի փոքր սպասել քվորում ապահովելու համար, բայց չնայած առաջարկն ընդունվելուն՝ պատգամավորները չներկայացան: Արդյունքում՝ նիստը 4 ժամով հետաձգելու որոշումը հաստատվեց:

 

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում նիստ էր հրավիրված, որը չկայացավ քվորումի բացակայության պատճառով:  105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր: