Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru կայքը, ադրբեջանցի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարի տակ դրված իր like-ը:

«Այդ նկարը հրապարակվել էր մայիսին, ես նույնիսկ չգիտեի` ով է նա: Ես այսօր եմ տեսել, որ հավանել եմ այդ նկարը, պատահաբար է ստացվել, և ես այդսպիսի բան չպետք է անեի: Ես տեղյակ եմ կոնֆլիկտից և ամեն ինչ շատ լավ հասկանում եմ: Ես պատահաբար եմ հավանել այդ նկարը և շատ եմ փոշմանել»,-ասել է Դադաշովը:

 

Ֆուտբոլիստը նաև նշել է, որ այդ նկարը տեղադրված է եղել իր ընկերոջ` Լևոյի կայքում, ով ապրում է Գերմանիայում:

Դադաշովն ասել է, որ նրանք միասին սովորել են Գերմանիայի դպրոցներից մեկում և իրենց հետ միասին սովորել են թուրքեր, գերմանացիներ, ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: