Ինչպես տեղեկացրել էինք, այսօր «Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դատարանի որոշմամբ 1 մլն դրամ գրավով ազատվեց կալանքից։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Սասնա Ծռեր» կուսակցության համակարգող խմբի անդամ Սյուզան Սիմոնյանը նշեց, որ գումարը վճարվել է իրենց կողմից բացված հիմնադրամից։ 

«Մենք հիմնադրամ ենք բացել, և այդ հիմնադրամի գումարներով վճարվել է 1մլն դրամ գրավը։ Հստակ անուններ չկան, որովհետև շատ մարդ է գումարներ նվիրաբերել հիմնադրամին»,-ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը երկու տարի գտնվում էր անազատության մեջ։ Վերջին մեկ շաբաթը Մանուկյանը հացադուլ էր հայտարարել՝ իր խափանման միջոցը վերանայելու պահանջով: