Մոդել Անիտա Հարությունյանը շարունակում է ֆեյսբուքում գրառումներ կատարել այն մասին, որ իրեն արդեն անհանգստացնում են համացանցում իրեն ուղղված քննադատություններն ու բացասական մեկնաբանությունները։
Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է
Համբերությանս բաժակն արդեն լիուլի լցվել է։ Հոգնել եմ անիմաստ քոմենթչիներից և կեղծ էջերից, ովքեր անընդհատ իրենց քիթը երկարացնում են դեպի իմ կյանք ու վատ մեկնաբանություններ անում։ Փորձում են իմ միջոցով իրենց ներսի մաղձը դուրս հանել։ Զզվել եմ արդեն անիմաստ դեմքերից, մի քանի լայք ու քոմենթ հավաքելու համար ինձ են վատաբանում։ Ե՞վ, ի՞նչ եք դուք դրանից ստանում, բավարավա՞ծ եք, լա՞վ է այդպես։
Դուք քոմենթներ գրեք ու ինձ քննադատեք, իսկ ես քայլում եմ առաջ ու իմ կյանքը դասավորում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում։
Անիտան ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցին պատմեց, որ թե՛ ֆեյսբուքում, թե՛ ինստագրամում կեղծ էջերն իր տեսանյութերն են տարածում ավելորդ մեկնաբանություններով, ինչն էլ իրենց համար ապահովում է «չկայացած և հավանաբար տանը չսիրված մարդկանց» բացասական մեկնաբանությունները։ Անիտան նշում է, որ դրանք սկսել են իր վրա ազդել, սակայն լուծման տարբերակ չունի։
-Մեկն ասում է, թե ես այդքան էլ հմայիչ չեմ, մեկն ասում է՝ ես մոդել լինել չեմ կարող։ Ներեցե՛ք, դուք կարծում եք՝ իմ տեսքի վերաբերյալ ձեր կարծիքը կարևո՞ր է ինձ համար։ Մի՛ արտահայտվե՛ք, թողեք ձևավորեմ իմ աշխարհն առանց ձեզ։ Չե՞ք զգում, որ դուք ավելորդ եք և ձեր բացասական ներակայությունը պարզապես փչացնում է այլոց կյանքն ու տրամադրությունը։
-Անիտա՛, ասում են՝ քննադատում են մարդկանց, ովքեր ինչ-որ բան են ձեռնարկում և որոնց կյանքն առավել հետաքրքիր է, համաձա՞յն եք այդ մտքի հետ։
-Ես չգիտեմ իմ կյանքն այնքան հետաքրքիր է, թե՝ ոչ, որպեսզի մարդկանց համար չարախոսելու առիթ հանդիսանա, բայց ինձ համար իմ առօրյան պարզապես անթերի է։ Ես ունեմ իմ հետաքրքրությունները, իմ ապրելակերպը։ Մի քանի օր է, ինչ վարում եմ «Բելուչչի» ակումբի շոու ծրագիրը և այն շատ է ինձ դուր եկել։ Բացի դրանից, վերջերս Ֆրանկաֆոնիայի հյուրերին ներկայացրինք հայկական տարազը։ Գեղեցիկ էր ամեն ինչ, փորձեցինք զբոսաշրջիկներին հնարավորինս գեղեցիկ մատուցել մեր մշակույթը, նրանք բավականին տպավորված էին մեր ավանդական զգեստներով, միջոցառումը մեծ ոգևորություն էր առաջացրել օտարերկրացիների մոտ։
-Անիտա', Դուք, կարծես թե, կյանքի ակտիվ փուլ եք մտել և ամեն տեղ կարելի է Ձեզ հանդիպել, նույնիսկ խանութ-սրահի գովազդային արշավի դեմքն եք դարձել։
-Այո՛, ես ցուցադրել եմ Glossi Modern խանութ-սրահի հագուստները, և դեռ էլի հրավերներ ունեմ։
Մոդել Անիտա Հարությունյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ ինքն այս պահին զբաղված է և հերթական նկարահանման հրապարակում է գտնվում։ Թե ինչ նկարահանումներ էին՝ Անիտան կրկին հրաժարավեց մանրամասներ ներկայացնել։