Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) ֆեյսբուքյան էջում ներկայացվել է տեսանյութ, որտեղ պատկերված է Հայաստանի բնությունը:

Տեսանյութում նշվում է, որ Հայաստանում կարելի է հանգստանալ, վայելել մաքուր և պարզ ջուրը, կան նաև անտառներ, իսկ Հայաստանն արևի երկիր է:

 

Տեսանյութին կից գրված է.«Աշխատելով 15 տարի Հայաստանի բնապահպանության ոլորտում՝ մենք հնարավորություն ենք ունեցել բացահայտել Հայաստանի բնության թաքնված գանձերը։ Այս տեսահոլովակով մենք փորձել ենք ձեզ փոխանցել մեր զգացմունքները և սերը Հայաստանի ոգեշնչող բնության նկատմամբ»: