Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին։
«ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագծով նախատեսվում է ընտրողների ցուցակում չընդգրկել այն անձանց տվյալները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը քվեարկության օրվա դրությամբ մեկ և ավելի տարի արդեն լրացած է լինում:
Իհարկե, եթե քաղաքացին այդ պատճառով դուրս է մնում ընտրողների ցուցակից, չի զրկվում ընտրական իրավունքից. քվեարկության օրը կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու տեղեկանք ստանալու համար:
Այնուամենայնիվ, անհարմարություններից խուսափելու համար կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած դիմել այն փոխանակելու համար:
Նույնիսկ նշված առաջարկը չընդունվելու դեպքում իմաստազուրկ չէ վավեր անձնագիր ունենալը:
Հ.Գ.
Եթե բացի անվավեր անձնագրից քաղաքացին ունի նաև նույնականացման քարտ, իր տվյալները կընդգրկվեն ընտրողների ցուցակում և նույնականացման քարտով անձը կարող է մասնակցել քվեարկությանը»: