«168 ժամ» թերթը գրում է.

«Մոսկվայի տեսանկյունից, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է, որպեսզի իշխանությունը չունենար այնպիսի մեծամասնություն, որը, շատերը մտածում են, թե կունենա:

Բայց Մոսկվան հանգիստ է այս հարցերում, քանի որ նկատում է, որ իրադարձությունները դեռ զարգանում են»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Մոսկվայի սպասելիքներին:

Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասել է, որ ԵՄ-ն սովորաբար առողջ քաղաքական համակարգի եւ գործընթացների կողմնակից է, որտեղ կա իշխանություն, ընդդիմություն, արտախորհրդարանական ազդեցիկ ակտիվ ուժեր, քաղաքացիական հասարակություն:

«Բայց սրանք նաեւ արտասովոր քաղաքական զարգացումներ են, ԵՄ-ին մնում է հետեւել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է նա: