Երևանի քաղաքապետ Հայկ ՄարությանըՇահումյանի հրապարակում մասնակցեց մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված հեծանվավազքին: Լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն նշեց, որ ինքը և իր ընտանիքը հեծանվասպորտը շատ սիրում են և շատ վաղուց են զբաղվում այդ սպորտաձևով:

«Ես հորդորում եմ բոլորինորպեսզի ակտիվ զբաղվեն սպորտովՀեծանիվը ոչ միայն սպորտ էայլ փոխադրամիջոցորի միջոցով կարելի է մաքուր պահել մեր սիրելի Երևանի փողոցներն ունաև առողջ լինելինչու չէ,  մի փոքր էլ բեռնաթափել փողոցները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անելու է, որ սպորտի այս տեսակը զարգանա:

Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն հայությանը Երևանի տոնի կապակցությամբ, քաղաքապետը մաղթեց, որ Երևանը միայն գնա առաջ և մյուս 2800-տարիներն էլ ավելի պայծառ լինեն:

«Երևանի 2800-ամյակի լավագույն նվերը համարում եմ Թավշյա հեղափոխությունը»,-նշեցՄարությանը՝ ընդգծելովոր Երևանը պետք է լինի ջրի քաղաք: «Սա նաև սիմվոլիկ էԵթե մենքջրի քաղաք ենքշատ լավ գիտենքոր Բաքուն էլ կրակի քաղաքն էշարունակությունը չասեմ»,- նշեց նա:

Հեծանվասպորտի ֆեդերացիայի կողմից, տոնի առթիվ կազմակերպված հեծանվավազքը գլխավորելու համար, Երևանի քաղաքապետը պարգևատրվեց շնորհակալագրով: