Հայաստանում ընթաացող ՏԻՄ ընտրություններն ավարտվել են: Ժամը 20:00-ից հետո փակվել են բոլոր տեղամասերը և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկի փուլը: 

Հիմնական պայքարն ընթանում է Էջմիածնում, Արմավիրում, Հրազդանում և Կապանում։

 

Էջմիածնի մի շարք ընտրատեղամասերում այս պահի դրությամբ արդեն պարզ են առաջին, երկրորդ և երրորդ տեղերի թեկնածուների անունները։

Այսպես՝ առաջին տեղում է Իմ Քայլը դաշինքի Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը, երկրորդ տեղում է Սուրեն Մուրադյանը իսկ երրորդ տեղում է Սամվել Մուրադյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: