ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՔՊ ցուցակում կարող են ընդրգկված լինել այնպիսի անձինք, ովքեր առնչվել են Հանրապետականի հետ։ 

«Պետք է արձանագրել, որ մենք համախմբվելու, կոնսոլիդացիա իրականացնելու խնդիր ունենք, և պետք փորձենք պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհ չփակել։ Եկեք տեսնենք, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պրոֆեսիոնալների շնորհիվ երկար տարիներ պահպանել իշխանությունը»,-ասաց Փաշինյանը։

 

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց նաև, որ կլինի ինքը, Հունան Պողոսյանը թե որևէ այլ պաշտոնյա՝ եթե պարզվի, որ քրեորեն հետապնդելի արարք է կատարել՝ կկանգնի դատարանի առաջ։