Այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ գործող պատգամավորներից մեկի վերաբերյալ կա քրեական գործ, որը կոռուպցիոն խոշոր գործ է ու «100 տոկոսով ապացուցված է»։

«Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած ոչ պաշտոնական փաստաթղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք՝ մենք նախաձեռնությամբ մտնելու ենք այդ պատգամավորին կալանավորելու համար։ Կաշառքի գործ է»,-հայտարարեց Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ պաշտոնական փաստաթուղթը ստանալը կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և արդեն մի քանի ամիս է՝ պատասխան չեն կարողանում ստանալ։

«Այդ պատգամավորը կալանավորվելու է և դա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը», - ասաց Փաշինյանը։