«Ես խնդիր եմ դրել, որ իմ ամբողջ հագուստը պետք է լինի հայկական արտադրության։ Ուզում եմ ասել, որ բացի փողկապից, մնացած բոլորը իմ հագին հայկական արտադրության են»,-այս մասին իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Փաշինյանը։ 

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ այս քայլով նա իր բարոյական, հոգեբանական  աջակցությունն է արտահայոտում հայկական արտադրողներին, այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերությանը, և հույս ունի, որ առաջիկայում բարձր տեխնոլոգիական ժամացույցներ և հեռախոսներ հնարավոր կլինի ունենալ։