«Ես բացառում եմ, որ այդ պատգամավորը կարող է ՀՅԴ խմբակցությունից լինել։ Դատելով պարոն Փաշինյանի հայտարարությունից, արդեն ինչ-որ պրոցես գնում է, բայց մեզ հետ կապված որևէ պրոցես չկա, և ես բացառում եմ, որ այդպիսի բան լինի, և եթե նման բան լիներ՝ մենք ինքներս չէինք հանդուրժի այդպիսի մեկին»,-այսպիսի պատասխան տվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատությանը»՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։  

Ռուստամյանը հավելեց, որ մի կողմից վարչապետի այս հայտարարությունը մտահոգվելու տեղիք է տալիս, քանի որ նա ասում է, որ չի միջամտում նման թեմաներին, սակայն, միևնույն ժամանակ, հայտարարում է, որ ինքը տեղյակ է այդ գործի ընթացքից։

«Դատական և քննչական գործերին չպետք է միջամտել»,-իր խոսքը եզրափակեց Ռուստամյանը։