«Երկուշաբթի օրը վարչապետին կներկայացնեմ 1 մլն դոլարի համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ 

Սանասարյանի խոսքով՝ «բերքահավաք» է տեղի ունենում և իրենց արած աշխատանքի արդյունքները արդեն շոշափելի են։

 

«Մինչև տարվա վերջ մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր»,-ասաց Սանասարյանը։  

Նա նաև նշեց, որ Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դոլարի հետբերումը կատարել պետբյուջե, ԵՊՀ-ում նույնպես լուրջ խախտումներ կան, սակայն չմանրամասնեց, թե ինչ գումարների մասին է խոսքը, քանի որ վերջնական տվյալներ չկան, բայց նախնական տվյալներով, երկու անգամ ավել է Ագրարային համալսարանի խախտումներից։