Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Արամ Դանիելյանը նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝1.Արամ Դանիելյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018թ. հոկտեմբերի 10-ի հ.3274-Ա որոշման 2-րդ կետը»,-ասվում է համապատասխան որոշման մեջ: