ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ընթացիկ տեղեկություն է հրապարակել Գյումրու «Երեխաների տան» հայտնաբերված երկվորյակ տղաների մասին:
«Մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիկանական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու «Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները: Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին: Նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել՝ ելնելով իր սոցիալական պայմաններից և խոստովանում է, որ չի պատկերացնում իր ապագան առանց իր փոքրիկների»,- գրված է ֆեյսբուքյան էջում: