ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

 

Օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն ու քվեարկությունը կանցկացվեն նոյեմբերի 1-ին:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեականգործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել` առավելագույնը երեք տարի
 
ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված այն անձանց, որոնց նկատմամբ պատիժըպայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելու
 
արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝
 
1) առաջին կամ երկրորդխմբի հաշմանդամներին 2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց
 
3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելիանչափահաս երեխա ունեցող անձանց
 
4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
 
5)60 տարին լրացածանձանց: Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն
 
անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործությունկատարելու համար ազատությունից զրկելու հետ
 
կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի նաև այն
 
անձանցնկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ
 
Արցախի Հանրապետության պաշտպանության համարմղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն
 
բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինումդիտավորյալ հանցագործություն կատարելու համար
 
ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Նախգծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար: