Աշխատանքային այցով Մինսկում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks խաղի մշակողն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով նույնպես պատվիրակության կազմում է:
«Երեկ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում այցելեցի նաև համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks խաղի մշակողն է: Ընկերության ղեկավարությունը մեզ ներկայացրել է գործունեության ուղղությունները, իրենց հաջողության պատմությունն ու զարգացման ծրագրերը»,- գրել է Գրիգորյանը։