Ազգային ժողովն երկրորդ փուլում Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին կրկին չընտրեց վարչապետի պաշտոնում։
«Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Քվեարկության պատկերը հետևյալն էր՝ թեկնածությանը կողմ 0, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 13։
Հիշեցնենք՝ եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: