«Երբ Ռուսաստանում իրավիճակը ծանրանում է, սկսում է մեր երկրից քերել, և որպեսզի մենք դրանից խուսափենք պետք է մեր տնտեսական և քաղաքական գործունեությունը ակտիվացնենք Միացյալ Նահանգների և Եվրոմիության հետ»,-այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի թեմային՝ նշելով. «Ես գիտեմ աշխարհում մի երկիր, որի վրա երբեք որևէ ճգնաժամ չի ազդել, դա Գերմանիան է, կարծեմ այդպիսին է նաև Ճապոնիան: Որովհետև այդ երկրում տնտեսությունն այնքան դիվերսիֆիկացված է, որ եթե մի ճյուղ անկում է ապրում, մյուս ճյուղերը այդ անկումը փակում են: Շատ լավ է, որ ՀՀ-ն կարողանա այնպես դիվերսֆիկիացնել իր տնտեսությունը, որ ճգնաժամերը մեզ վրա չանդրադառնան: Դրա համար պետք է նայել մեր ռեսուրսներին:Շատ վատ է, որ մեր ՀԷԿ-երը ջրաչափ չունեն, որ գաղտնի այգիներ կան, բայց շատ ավելի վատ է, որ ամեն 3 տարին մեկ Սևանա լճի չափ ջուր մենք կորցնում ենք, որը գնում է Կասպից ծով»,-ասաց Սարգսյանը։