«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում դաշինք կազմեց «Առաքելություն» կուսակցության հետ` անվանելով այն «Իմ քայլը»: Նրանք այս դաշինքով մասնակցելու են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին:

 

Միաժամանակ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները «Լույս» անվանումով դաշինք էին կազմել: Արդյոք նրանք եւս ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցե՞ն նույն այդ ձեւաչափով:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԼՀԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակ պատասխան չի տվել: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դա դեռ քննարկման փուլում է: Այս պահին կոռեկտ չի լինի: Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ»,- ասել է նա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի  այսօրվա համարում: