«Ծնունդդ շնորհավո՛ր, Գրետա մայրիկ»։ Այսօր հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, նախկին վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ երջանկահիշատակ Գրետա մայրիկի ծննդյան օրն է։ Նա կդառնար 81 տարեկան։
Գրետա մայրիկը հայտնի էր որպես համառ և ուժեղ կամքի տեր կին։
Սովորաբար, ամեն տարի, այս օրը, Սպարապետի մորն էին այցելում բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ոչ միայն ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու, այլև շնորհակալություն հայտնելու հայ ազգի համար նման զավակ ծնելու համար։ Սակայն այս տարին բացառություն է․ Գրետա մայրիկը մեզ հետ չէ․․․
Հիշեցնենք, որ Գրետա մայրիկն իր մահկանացուն կնքեց այս տարվա մայիսի 19-ին, 80 տարեկան հասակում։