ԻԴԵԱԼ համակարգի 21 ամյակի առթիվ հաղթական շահումները շարունակվում են:

Յուրաքանչյուր խաղարկության անբաժան մասն են դարձել հաճախորդների բարձր տրամադրությունն ու անկրկնելի հույզերը:

 

ԻԴԵԱԼ համակարգը, հետամուտ լինելով նվիրվածությանը հաճախորդին, շարունակում է հանդես գալ նոր անակնկալներով՝ ամեն ամիս խաղարկելով հերթական ավտոմեքենան:

Նոյեմբերի 2-ին, Բադալ Մուրադյան 6/1 մասնաճյուղում անցկացվեց ԻԴԵԱԼ համակարգի  հաղթական՝ 3-րդ  խաղարկությունը, որը բազմաթիվ հաճախորդների պարգևեց հաղթանակի ցանկալի ու սպասված զգացողությունը:

Մասնակիցները ուղևորվեցին տուն՝ իրենց նվեր քարտերով, կենցաղային նոր տեխնիկայով՝ լցված հաղթանակի անսահման զգացումով:

Խաղարկության ամբողջ ընթացքում տիրում էր լարված, միևնույն ժամանակ, հաղթական մթնոլորտ:

Խաղարկվող 3-րդ մեքենան գտավ իր հաջողակ տիրոջը՝ Մնացականյան Նարեին, ով թեև հուզված, սակայն շատ երջանիկ էր:

Նարեն խանութ-սրահից ուղևորվեց իր նոր ավտոմեքենայով՝ հարթելով  իր իդեալական ուղին:

ԻԴԵԱԼ համակարգում խաղարկությունները շարունակվում են: