«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական վերնախավը թեկնածու չի գտնում, ովքեր կհամաձայնվեն մասնակցել եւ առաջադրվել ռեյտինգային ընտրատարածքներում:

 

2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները կտրուկ հրաժարվում են՝ հասկանալով, որ այս անգամ խայտառակ թվեր են ստանալու եւ բացահայտելու են իրենց իրական վարկանիշը: 

Մեր տեղեկություններով՝ Երեւանում առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել միայն Արման Սահակյանը՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, իսկ մյուսները չոր հրաժարվել են: Նման իրողությունը ՀՀԿ-ականներին ստիպել է վերանայել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը` պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը մեծ է, բայց ձայն բերող չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում