Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Կարեն Ղազարյանի գործով դատը վարում է առանձնակի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Դադաշ Իմանովը: Դատական քննությունը նշանակված է նոյեմբերի 20-ին:
Անհայտ պատճառներով Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանին մեղադրում են «Ադրբեջանում ահաբեկչություններ իրականացնելու» մեջ: