Հաճախ գիտնականները այնպիսի բացահայտումներ են կատարում, որոնց զիջում են անգամ ֆանտաստիկ գրքերը։ Այստեղ մենք ձեզ կներկայացնենք այդպիսի բացահայտումներից մի քանիսը, որոնք կընդլայնեն ձեր աշխարհայացքը, իսկ դուք էլ կհամոզվեք որ ձեզ շրջապատող աշխարհը հետաքրքիր է և բազմազան։

Երեխաների ոսկորները 71 հատով ավել են մեծահասակներից

Նորածինների մոտ սովորաբար 270 ոսկոր է լինում։ Դրանց  մեծ մասը շատ փոքր են։ Դա կմաղքը դարձնում է ավելի ճկուն և օգնում է երեխային ծնվել և շուտ մեծանալ։ Մեծանալու հետ մեկտեղ այդ ոսկորների մի մասը անհետանում է։ Չափահաս մարդու կմաղքը կազմված է 200-213 ոսկորից։

Ամառը Էյֆելյան աշտարակի բարձրությունը ավելանում է 15 սմ-ով

Հսկա շինությունը կառուցվել է ջերմաստիճանային փոխհատուցիչների միջոցով, որի շնորհիվ էլ պողպատը առանց որևէ խնդիրների կարողանում է ընդլայնվել։

Երբ պողպատը տաքանում է, այն սկսում է մեծացնել իր ծավալը։ Սա անվանվում է ջերմային ընդլայնում։ Այդ իսկ պատճառով էլ մեծ շինությունները կառուցվում են փոխհատուցիչներով, որոնք թույլ են տալիս առանց որևէ վնասի փոխել չափսերը։

Թթվածնի 20%-ը առաջանում է Ամազոնի անտառներում

Ամազոնի անձրևային անտառները զբաղեցնում են 5,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս անտառները արտադրում են Երկիր մոլորակի թթվածնի զգալի մասը։ Այս անտառները հաճախ անվանում են երկրագնդի թոքեր։

Որոշ մետաղների քիմիական ակտիվությունը այնքան մեծ, որ նրանք պայթում են անգամ ջրի հետ շփվելիս

Որոշ մետաղներ և միացություններ (կալիում, նատրիում, լիտիում և այլն) ունեն բարձր քիմիական ակտիվություն, այդ իսկ պատճառով էլ կարող են այրվել անգամ օդի հետ շփվելիս, իսկ եթե իջեցնել դրանք ջրի մեջ, ապա հնարավոր է նաև, որ պայթեն։

Ամեն տարի Հավայան կղզիները Ալյասկային են մոտենում 7,5 սմ-ով

Երկրի ընդերքը կազմված է մի քանի հսկա տեկտոնական սալերից։ Այս սալերը անընդհատ շարժվում են, իրենց հետ տանելով նաև վերևի մակերևույթը։ Հավայան կղզիները գտնվում են Խաղաղօվկիանոսյան սալի հենտրոնում։ Այն դանդաղորեն շարժվում է հյուսիս-արևմտյան ուղությամբ՝ դեպի Հյուսիս-Ամերիկյան սալը, որի վրա էլ գտնվում է Ալյասկան։ Այս սալերը շարժվում են այն արագությամբ, որ արագությամբ որ աճում են մարդու եղունգները։