Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի թիվ 108 հասցեի «Օդալն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Մանվել Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 77 MV 477 համարանիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Volkswagen մակնիշի 35 FA 803 համարանիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գեղամ Միքայելյանի վարած Volkswagen մակնիշի 34 ԼT 191 համարանիշի, Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Opel մակնիշի 35 ՍF 961 համարանիշի և Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Միքայել Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի 35 GD 884 համարանիշի ավտոմեքենները։

Վթարի հետևանքով վարորդներից Մ. Ղազարյանը, Գ. Միքայելյանը, վերջինի ուղևոր՝ Եղվարդի բնակիչ, 51-ամյա Ջեմմա Արշակյանը և վարորդներից Ա. Մելքոնյանն ու նրա ուղևոր՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 46-ամյա Ալինա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում: