Այսօր՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին և կրակոցներն արձակվել է մի քանի անգամ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Կ. Դարբինյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։