«Ցուցակում ընդգրկված են լինելու նախարարներ, մարզպետներ, այնպիսին չի լինելու, որ դուք հիասթափվեք, խնամի-ծանոթ-բարեկամ տրամաբանությունից դրդված որևէ որոշում չի կայացվել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ովքեր են «Իմ Քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված։
Հիշեցնենք, որ երեկ «Իմ Քայլը» դաշինքի ցուցակը հաստատվել է, ցուցակի առաջին եռյակը կգլխավորեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։