Հայերը տիեզերագնացության ոլորտում մեծ ներուժ ունեն, բայց դրա համար հսկայական ռեսուրսներ են պետք, ինչը Հայաստանը չունի։ Sputnik Արմենիայիթղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին։
Նա այն տիեզերագնացն է, որ 2017 ու 2018 թվականներին տիեզերական թռիչքների ժամանակ նկարել է Երևանը, Արարատ լեռը, Սևանա լիճը և լուսանկարները հրապարակել համացանցում։Հայաստանը լուսանկարելու գաղափարը ծնվել է թռիչքի ժամանակ։ Նա առաջին անգամ Հայաստանում է եղել 2014 թվականին և դասախոսություններ կարդացել մեր երկրում։ Հայաստանում և հատկապես Երևանում այնպիսի մթնոլորտ է զգացել, որը, նրա խոսքով, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։
«Ես տիեզերքից հաճույքով էի լուսանկարում Սևանը, Երևանն ու Արարատը։ Ծանոթ վայրերն ավելի հեշտ է գտնել, քան այն տեղանքները, որոնք երբեք չես տեսել։ Կայանն այնքան արագ է թռչում, որ 10 վայրկյանում դժվար է կողմնորոշվել ու լավ կադր անել», – պատմում է Ռյազանսկին։
Տիեզերագնացի բոլոր լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցցանցերում։ Աղմկահարույց լուսանկարներից վերջինը նա հրապարակել է փետրվարի 14–ին Facebook–ի իր էջում։ Լուսանկարներում պատկերված է Վանա լիճը, որը սրտի ձև ունի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։