Արցախի նախագահ Բակո Սահակյանի արտասահմանյան այցերը դժգոհություն են առաջացնել Բաքվում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն իր բողոքն է հղել Ֆրանսիային' կապված Բակո Սահակյանի այցի հետ: Այս անգամ էլ երկրի ԱԳՆ-ին դուր չի եկել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը վիզա է տրամադրել Բակո Սահակյանին։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:

«Անջատողական ռեժիմին աջակցելուն ուղղված այս քայլերը հարցեր են առաջացնում՝ կապված ԱՄՆ-ի' Ադրբեջանի հանդեպ անկեղծության հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: