ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ նոյեմբերի 22-ին մեկնարկած ԱԺ նիստում դեմ քվեարկեց 2019 թվականի պետական բյուջեի ընդունմանը։

«Սա հետընթաց բյուջե է, ոչ թե իներցիոն բյուջե է: Սրանով տնտեսությունը ոչ թե զարգանում է, այլ հետընթաց է ապրելու, սրանով ոչ թե աշխատատեղեր են ստեղծվելու, այլ աշխատատեղերը և ներդրումները պակասում են»,-ասաց Շարմազանովը: