Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանություն բաժինը համալրվեց եւս երկու ինքնաթափ մեքենայով:Նոր ինքնաթափերը ձեռք են բերվել կառավարության աջակցությամբ:
Գումարի 53 տոկոսը համայնքային բյուջեից, 47-ն էլ կառավարության միջոցներից է տրամադրվել ծրագիրը կյանքի կոչելու համար: Պահանջվել է մոտ 120 միլիոն դրամ՝ ավտոմեքենաների ձեռքբերման համար: Այսքանով, սակայն, ծրագիրը չի ավարտվում, եւս երեք մեքենա Գյումրի կբերվի:
Այդ կերպ աղբահանության գործընթացն առավել կգարգավորվի , քանի որ եղած աղբատար ավտոմեքենաները հին էին եւ չէին արդարացնում իրենց: Քաղաքի համար նոր աղբամաններ նույնպես կգնվեն, դրանք տարբեր թաղամասերում կտեղադրվեն արդեն հաջորդ տարի:անյութում
Մանրամասն՝«Ցայգ» ՀԸ տեսանյութում