Այսօր Փարիզի Էյֆելյան աշտարակը փակ է լինելու այցելությունների համար: Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորներ» անունը ստացած հազարավոր ցուցարարներ մեծ ակցիա են նախապատրաստել:
Որոշ տեղեկությունների համաձայն, ոստիկանությունը արդեն իսկ ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել Ելիսեյան պալատում բողոքի ակցիա իրականացնողների դեմ, քանի որ վերջիններս փորձել են մոտենալ ցույցերի համար արգելված գոտի՝ Համաձայնության հրապարակ: Այս մասին հայտնում է BFMTV-ն:Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել այն պահին, երբ ցուցարարները փորձել են կոտրել ցույցերի համար արգելված գոտու ճաղավանդակները և մոտենալ կառավարության շենքին:Հիշեցնենք՝ Ֆրանսիայում վառելիքի գնի բարձրացման դեմ զանգվածային բողոքի ակցիաները մեկնարկել են նոյեմբերի 17-ից: Ցուցարարները հիմանականում դիմում են ճանապարհները փակելու մեթոդին