«Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկը տրվեց ՕԵԿ կենտրոնական գրասենյակից դեպի Սուրբ Աննա եկեղեցի երթով:
«Մենք ոչ սև ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք։ Եվ աշխարհում կան լիքը գույներ, սիրենք աշխարհը, սիրեք գույները, սիրեք երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ ցուցակում առաջին համար Արթուր Բաղդասարյանը։
ՕԵԿ ղեկավարը նշեց, որ իրենց կարգախոսը լինելու է քաղաքական շիտակ մրցակցային պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին:
«Տեղի է ունեց հեղափոխություն 8 ամիս անցել է, և բնականաբար 30 տարվա խնդիր լուծել հնարավոր չէ, բայց կարող են 8 ամսվա ընթացքում ցույց տալ՝ Հայաստանը ինչպես կարող է զարգանալ։ Մենք չենք տեսնում այդ զարգացման հստակ տեսլականը, դրա համար մասնակցում ենք այս ընտրություններին»,- հավելեց ՕԵԿ նախագահը։
Նշենք, որ կուսակցության ցուցակի եռյակում են Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը: