«Այսօր ես ներկայացնում եմ Հանրապետական կուսակցությունը, որովհետև համարել եմ, որ պետական մտածողություն ունեցող մեծ թիմ են հանրապետականները, ովքեր թերություններով հանդերձ՝ շատ բան են արել Հայաստանի համար, սակայն հիմնական մոտիվացիան սա է եղել․ ես առաջին իսկ օրվանից դեմ եմ եղել Նիկոլ Փաշինյանի հեղափողությանը, ես համարել եմ դա աթոռակռիվ, համարել եմ, որ Նիկոլը փորձում ա իշխանությունը բռնազավթի, իր թիմին բերի, այլ ոչ թե որևէ լավ բան անելու նպատակով է ձգտել իշխանության։ Նիկոլը այն գործիչն է, որի համար ես պետք է լինեմ ընդդիմություն, և, հետևաբար, ես պետք է լինեմ այն թիմում, որը իրական ընդդիմություն է»,-այս մասին Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանն ասել է «Սյունյաց երկիր» հաղորդման շրջանակներում։
Մանրամասները՝ տեսանյութում․