«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից:
Մասնավորապես, զորամասի հրամանատարներին եւ տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու չշփվեն որեւէ մեկի հետ, որը կապ ունի Զինված ուժերի հետ եւ հնարավոր է` լինի տեղամասում կամ դրա շրջակայքում:
Այս հրահանգը տալով` ՊՆ ղեկավար կազմը հրամանատարներին բացատրել է, որ սրա նպատակը մեկն է՝ որպեսզի զինվորները չտեսնեն իրենց ղեկավարներին եւ ավելորդ անգամ չկաշկանդվեն: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է մեր այս տեղեկությունը՝ հավելելով, որ զորամասի զինվորներին նաեւ ասվել է` եթե կա որեւէ մեկը, որին չի հետաքրքրում ընտրությունները, կարող է չներկայանալ ընտրության, որեւէ մեկը չի կարող եւ իրավունք չունի նրան ստիպել գնալ այդ քայլին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում