ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բարի լույս, իմ էջին հետեւող հայրենակիցներ:

Ողջունում եմ Լոռու մարզից, առաջիկայում կկիսվեմ ձեզ հետ ընտրողների հետ կայացած հանդիպումներով:

Մինչ այդ, արձագանքեմ որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելն անթույլատրելի է:

Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից:

Ուրեմն՝ Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, խոսում պանթուրքիստական նպատակներից, մեր ղեկավարը, որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: