Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի քրեական գործով անցնող Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցում էր Լազարևյան ակումբի առաջին լիագումար նիստին։ Նիստից հետո 24news-ի թղթակիցը Քոչարյանից հետաքրքրվեց՝ իրեն չի հուզո՞ւմ, որ հասարակության մի հատված մարդասպան է նրան համարում։
Քոչարյանը չպատասխանեց այդ հարցին։
«Արդյոք նա հրամայե՞լ է Մարտի 1-ին բանակը հանել»,- այդ հարցը ևս անպատասխան մնաց։
«Ասելիք ունե՞ք, թե՞ ոչ»,- այս հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց.
«Ինչո՞ւ եք այսքան ագրեսիվ»։
Այդ խոսքերից հետո նա վերելակով հեռացավ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։